News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հիմնական վախն այն է, որ չի հրաժարվում աթոռից, որովհետեւ գիտի, որ եթե բացահայտվի իր դավաճանության ամբողջ տարածությունը, կամ գետինը պետք է մտնի, եթե այդքան ուժ ունենա, կամ պետք է իմանա, որ մեր  ազգի դավաճանները նրա համեմատ դավաճանիկներ կլինեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։

«Ինձ համար նախընտրելի է նրան դահիճ ասել։ Դահիճ, ով գլխատեց կայացած Արցախ պետությունը, դահիճ, ով գլխատեց 5000 զինվորի, ով առանց շիրիմների է թողնելու մի քանի տասնյակ, գուցե հարյուրից ավելի զինվորների»,- ասաց նա։

Դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը նախ դավաճանել է հենց նրանց։

«Ինքը ձեզ դավաճանեց, երբ Դուշանբեի վերելակում խնդրեց, որ Ալիեւը իրեն օգնի, որպեսզի ինքն ամրապնդի իր իշխանությունն այստեղ։ Ալիեւը համաձայնեց ու ասաց, որ այդ դեպքում պետք է դու հրաժարվես մեր դիվանագիտական հիմնական առավելությունից՝ Սանկտ Պետերբուրգի  եւ Վիեննայի փաստաթղթերից։ Նա մի շատ կարեւոր հարց է դրել, ասել է, որ դու պետք է ժողովրդի մոտ ինձ ներկայացնես որպես քաղաքակիրթ, կառուցողական անձնավորություն, դա նա արեց։ Մեր 30-ամյա պատմության մեջ  չի եղել մի դեպք, երբ որեւէ իշխանություն դիմի Ադրբեջանի իշխանությանը, որպեսզի օգնի այստեղ իշխանություն ամրապնդել։ «Իմ քայլի» պատգմավորներ նա դավաճանեց ձեզ, երբ ոտքերը սրբեց Սահմանադրության եւ ՍԴ-ի վրա՝ իր վրեժխնդրության պատճառով։ Նա գողացավ ձեր քաղաքական անձնագիրը, ստորագրությունը, եւ ձեր դեմ օգտագործեց»,- ասաց Հակոբյանը։ 

Ըստ Ռուբիկ Հակոբյանի՝ ավելի դաժան պարտություն է սկսվել նոյեմբերի 9-ից հետո, երբ պարտվեց մեր արժանապատվությունն ու մեր հավաքական կերպարը։

«Ես ուզում եմ հրաժարվել քաղաքկան էդ պոեզիայից, որ մեր ժողովուրդը չի պարտվել, այլ ինքն է պարտվել։ Ոչ, մենք բոլորս ենք պարտվել։ Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ եթե չգիտակցենք, որ բոլորս ենք այս հրեշին ծնել եւ նվիրել Ալիեւին, որն օգտագործեց մեր դեմ, մենք վաղը Նիկոլիից մի նոր ռակիրովկա կտեսնենք, ես իհարկե, դա տեսնում եմ Ազգային ժողովում, ես հասկանում եմ, որ այնտեղ արդեն քայլեր են տարվում, որպեսզի ռակիրովկա տարվի, բայց մենք պետք է պայմանավորվենք, որ դա թույլ չենք տալու»,- ընդգծեց ԱԺ նախկին պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ