News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արդեն շուրջ 6 ամիս է, որ Երեւանի քաղաքապետարանը բացարձակ չի բաժանում պարգեւավճարներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին Երեւանի ավագանու նիստում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Պատերազմի հետ կպված մեր կողմից այդպիսի որոշում կա, ամբողջ քաղաքապետարանի կազմը գիտակցում է, որ այս ծանր օրերին մենք անմասն չպետք է մնանք այս ամենին: Այն զրկանքները, որ կրել են մեր քույրերն ու եղբայրները, շատերը ցավոք, սրտի կորցրել են իրենց որդիներին, հայրերին: Սա ազգային ողբերգություն է եւ Երեւանի քաղաքապետարանն իր փոքր լումայով մասնակցում է այս պրոցեսին»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ այդ միջոցները տրամադրվելու են այն շենքերում նոր վերելակների տեղադրմանը, որտեղ ապրում են պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողները:

Մարությանը նաեւ նշեց, որ չի լինելու նաեւ 13-րդ աշխատավարձ:

Տպել
Ամենաշատ