News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2021թ.-ին կստանձնի ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (РАИТ СНГ и Монголии, RALI) նախագահությունը: Ըստ այդմ` եկող տարի ՀՀ-ում կանցկացվի Դաշինքի գլխավոր համաժողովը։ Այս մասին որոշումը միաձայն ընդունվել է Դաշինքի այսօր կայացած գլխավոր համաժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։

Համաժողովը նախագահող Ղազախստանի ներկայացուցիչ Ակմադի Սարբասովը, նկատելով, որ անցնող տարին բարդ էր բոլոր երկրների տեսչական կառույցների համար, խոսել է նաև ընթացիկ աշխատանքների արդյունքներից։ Դրանց շարքում հատուկ անդրադարձ է կատարվել Դաշինքի համար միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ ՀՀ ԱԱՏՄ քայլերին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մեծ պատասխանատվություն է համարել դաշինքի նախագահության ստանձնումը և շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Իր խոսքում Ավագյանը նկատել է, որ ավարտվող տարին շատ ծանրաբեռնված է եղել ԱԱՏՄ համար, սակայն տեսչական մարմինը մեծածավալ աշխատանք է իրականացրել ինչպես Covid-անվտանգության ստուգայցերի եւ տեսչական ստուգումների, այնպես էլ համակարգի բարեփոխման ուղղությամբ. որոշ աշխատանքներ թվայնացվում են, մասնավորապես, գործարկվել է աշխատողի իրավունքի պաշտպանության EmployeeProtect.am համակարգը։

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը հույս է հայտնել, որ եկող տարի Հայաստանում տեղում կծանոթանան նորարարական թվայնացման մի շարք նոր ծրագրերին։

Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում էին աշխատողների անվտանգության ապահովման, դժբախտ պատահարների կանխարգելման, աշխատանքային իրավունքների ապահովման ուղղությամբ Դաշինքի մասնակից երկրների փորձի փոխանակման, անձնակազմի վերապատրաստումների, օրենսդրության կատարելագործման հարցեր, ԱՄԿ-ի հետ համագործակցության, ստուգումների թվայնացման և այլ թեմաներ։

Նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում փոխգործակցության ծրագրերի ուղղությամբ արձանագրություն ստորագրել ԱՄԿ Մոսկովյան բյուրոյի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ