News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետությունը ընդհանուր առմամբ երեք բան պետք է ապահովի՝ անվտանգություն, արդարություն եւ ազատություն, եւ այդ երեք սյան վրա կարելի է կառուցել երկրի կայուն զարգացումը եւ երկրի քաղաքացիների արժանապատիվ կենսակերպն ու բարեկեցությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ մենք ունեցանք խայտառակ պարտություն պատերազմում, Արցախի տարածքների 75 տոկոսի կորուստ, 5 հազար զոհ, տասնյակ հազարավոր վիրավորներ. «Մենք շարունակում ենք ունենալ կորուստներ արդեն ՀՀ տարածքում: Մենք չունենք  անվտանգություն, մեր անվտանգությունը տապալված է: Դուք սա՞ էիք սպասում իշխանությունից:

Հաջորդը՝ ազատությունն է. ի՞նչ ազատության մասին է խոսքը, երբ մեկ տարի է գտնվում ենք տարբեր արտակարգ ու ռազմական դրությունների մեջ ու դա օգտագործում են մեզ ազատ տեղաշարժից, ազատ խոսքից զրկելու համար:

Եթե ռազմական դրությունը պահպանվում է, որ մենք պատերազմում հաղթանակ ունենայինք, ինչու ունեցանք կապիտուլյացիա: Սուտ է դա»,-հայտարարեց նա;

Արա Հակոբյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու ժամանակ ասում էր, որ արդարություն է լինելու, կոռուպցիան վերացնելու են, վերցնելու են երկրից գողացված փողերը. «Ասում են՝ 100 մլն դոլար փող են վերցրել կոռուպցիոն գործերից, բայց դրանից ավել իրենց պարգեւավճար են տվել: Եթե մարդկանց թոշակը 5-10 հազարով բարձրացնում են, իրենց աշխատավարձերը 3-4 անգամ են բարձրացրել: Դա՞ է արդարությունը: Իրենք հիմա էլ իրենց պարգեւավճարներ են տալիս, երբ մեր տղաները հիմա էլ գերեվարված են, թուրքի ձեռքի տակ են, սպանվում են, նորից են գերեվարվում»:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանն այնքան է վախեցած, որ միայն մեկ խնդիր է լուծում՝ հնարավորինս ավել մնալ այդ աթոռին. «Նա նույնիսկ եկեղեցի է թիկնապահներով մտնում: Նման բան ոչ ոք չի արել, նույնիսկ իր սիրած մոնղոլ-թաթարները: Որպեսզի մեր երկիրը ապագա ունենա, լինի անվտանգություն, ազատություն, արդարություն, մեկ նախապայման կա, Նիկոլ Փաշինյանն իր իշախանախմբով պետք է հեռանա կամ մենք հեռացնենք»:,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ