News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր սահմաններ են գծվում Սյունիքում, վաղը այդ սահմանները, այդ նույն պարտադրումը Ադրբեջանի կողմից լինելու է մյուս մարզերում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Չկա որեւէ մեկը, որ հուշի այսօրվա իշխանություններին, որ դելիմիտացիան եւ դեմարկացիան այդպես չի իրականացվում: Երկու գաղափար գոյություն ունի. դելիմիտացիա նշանակում է աշխատել քարտեզի վրա եւ նշել այն սահմանը, որը դու ես ցանկանում: Բայց դրա համար գոյություն ունեն պայմաններ, դա խաղաղ գործընթացներն են, հակառակորդի հարեւան պետության հետ պայմանավորվածությունն է, եւ հարեւան պետության հետ խառը հանձնաժողովի ստեղծումն է: Այդ հանձնաժողովն է, որ պետք է տեղում ուսումնասիրի, քարտեզի վրա նշի, որից հետո դա պետք է հավանություն ստանա կառավարության կողմից, քորից հետո պետք է նոր անցնեն դեմարկացիայի գործընթացին: Այսինքն քարտեզի վրա  գծագրածը աշխարհագրական մակերեւույթի վրա տեղադրելը»,-հայտարարեց Սեյրան Օհնայանը՝ հավելելով, որ այդ ամենից հետո նոր կողմերը կարող են սահմանի երկայնքով արգելափակոցներ, սահմանային սյուներ տեղադրել:

«Եթե հետագայում դրանք խախտվում են, ապա գոյություն ունի ռեդեմարկացի հասկացությունը: Այսինքն նորից վերանայվում են ու տեղադրում են նորից սահմանային պարագաները: Իսկ մեզ մոտ հակառակորդը որտեղ ուզում գալիս, կանգնում է՝ ու ասում՝ սա մեր տարածքն է: Մենք կարող ենք եւ պարտավոր ենք այն դիրքերը, բարձունքները, շփման գծերը, որոնք մեզ համար անվտանգություն են նշանակում, կարող ենք հետաձգել, բանակցել: Ինչու ենք հապճեպ գնում դրան, թող գան բացատրեն ժողովրդին»,-ընդգծեց գեներալը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում Արցախում էլի են լինելու հաղթական զորահանդեսներ:

Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ այս ամենից խուսափելու համար իշխանությունները պետք է փոխվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ