News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված հոգեւոր առաջնորդի առաջին տեղակալը ոչնչացվել է երկրի հյուսիսում հատուկ գործողության արդյունքում: Այդ մասին հաղորդում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Յախյա Ռասուլին:

Նրա խոսքով՝ ուղղաթիռներով հատուկ տակտիկական ստորաբաժանումն իրականացրել է ռեյդ Վադի էշ Շայ շրջանում: «Գործողության ժամանակ հատուկջոկատայինները մարտի են բռնվել՝ սպանելու երկու մահապարտի,-ասել է Ռասուլը:-Ոչնչացված ծայրահեղականներից մեկն Իրաքի այսպես կոչված հոգեւոր առաջնորդի օգնականն է՝ Շաալյան կեղծանվամբ»,-հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԻՊ-ի ահաբեկիչներն օկուպացրել են Իրաքի տարածության շուրջ մեկ երրորդ մասը 2014 թվականի ամռանը: Նույն տարվա հունիսին նրանք գրավել են երկրում մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը եւ հայտարարել այն՝ որպես այսպես կոչված խալիֆաթի մայրաքաղաք: 2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերը սկսել են լայնամասշտաբ արշավ ծայրահեղականների գրաված շրջաններն ազատագրելու համար: Իրաքում խմբավորման պարտությունից հետո, որի մասին իշխանությունները հայտարարել էին 2017 թվականի դեկտեմբերին, երկրում անվտանգության ոլորտում իրադրությունը զգալիորեն լավացել էր, իսկ հարձակումները, այդ թվում՝ ահաբեկչությունները եւ այլ հանցագործությունները՝ անկում ապրել:

Ընդ որում՝ ուժային կառույցները դեռեւս անցկացում են ահաբեկիչներին ոչնչացնելու գործողություններ երկրի տարբեր շրջաններում, որտեղ ահաբեկիչները դեռեւս իրականացնում են հարձակումներ իրավապահների, բանակի եւ խաղաղ բնակիչների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ