News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը հերքում է Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքնեը, դրանք համարում է չհիմնավորված, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես արդեն բազմիցս հայտարարվել է, Իրանը մերժում է դիվանագիտական եւ բնակելի օբյեկտների վրա հարձակումները»,- հայտարարել է Խաթիբզադեն՝ մեղադրանքներն անվանելով «չհիմնավորված եւ կեղծ»:

Նա Թրամփին խորհուրդ է տվել խուսափել լարվածության մեծացումից, ինչպես նաեւ «Սպիտակ տանը իր վերջին օրերին արկածախնդրական եւ վտանգավոր գործողություններից»:

Անցած շաբաթվա վերջին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են պետական հաստատություններ եւ օտարերկրյա դիվանագիտական առաքելություններ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատունը, ենթարկվել է հրթիռակոծության:  Տեղական լրատվամիջւոցների տեղեկություններով՝ ամերիկյան դեսպանատան տարածքում տեղակայված ՀՕՊ համակարգերը հետ են մղել հրթիռային հարձակումը: Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում աննշան վնասվածքների մասին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բաղադադի «կանաչ գոտու» վրա հարձակման մեջ մեղադրել է իրանամետ աշխարհազորին: Թեհրանը հերքել է դեսպանատան հրթիռակոծությանը հնարավոր մասնակցության վերաբերյալ հայտարարությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ