News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրներում ներքին հակամարտություններին, բայց համապատասխան խնդրանքի դեպքում պատրաստ է աջակցություն եւ օժանդակություն ցույց տալ, մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանն իրեն թույլ չի տալիս միջամտել ներքին հակամարտություններին թե՛ ԱՊՀ երկրների տարածքում, թե՛ ցանկացած այլ երկրում: Բայց մենք միշտ պատրաստ ենք օժանդակություն, աջակցություն ցույց տալ, եթե մեզ այդ մասին խնդրեն, բայց մենք մեր տեսակետը չենք պարտադրում, չենք փորձում որեւիցե խափանող գործողություններով ազդել այս կամ այն իրավիճակի վրա, չնայած լավ գիտենք ու հասկանում ենք, որ շատ գործընթացներ, այդ թվում հետխորհրդային տարածքում, տեղի են ունենում մի ամբողջ շարք պետությունների ակնհայտ միջամտությամբ»,- ասել է Մատվիենկոն:

Մեկնաբանելով Բելառուսում եւ Ղրղզստանում իրավիճակը՝ Մատվիենկոն նշել է, որ պետականության կայացման գործընթացը անչափ բարդ է, պահանջում է ժամանակ եւ կայուն քաղաքական կուսակցություններ, «որպեսզի այդպիսի մշտական ալիքներ տեղի չունենան»: «Այդ ամենը Ղրղզստանի, Բելառուսի ժողովրդի ձեռքերում»,- շեշտել է Դաշնային խորհրդի խոսնակը:

Մատվիենկոյի խոսքով՝ ԱՊՀ երկրների ղեկավարների վերջին գագաթնաժողովն անցավ անչափ բովանդակալից եւ «ցուցադրեց, որ ոչ մի կենտրոնախույս ուժ չկա»: «ԱՊՀ բոլոր երկրները հասկանում են, որ միասին մենք ավելի ուժեղ կլինենք, միասին մեր տնտեսությունը զարգացնելու ավելի շատ հնարավորություններ ունենք, ինտեգրման գործընթացները ամրապնդում են մեր տնտեսական ներուժը»,- հավելել է Մատվիենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ