News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է գլխավորի հայրենասեր եւ փորձառու անձնավորություն: Գիտեմ, որ մի շարք կուսակցություններ Վազգեն Մանուկյանին առաջադրել են որպես երկրի վարչապետի թեկնածու, ես վստահ եմ նրա հմտության եւ հայրենասիրության մեջ: Այս մասին Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Ես նրան վաղուց եմ ճանաչում: Նա երիտասարդ չէ, սակայն դա ոչ թե թերություն, այլ առավելություն է»,- նկատեց պատգամավորը:

Նրա խոսքով` նոր իշխանությունները, առաջին հերթին, պետք է միջոցներ ձեռնարկեն` ճգնաժամը դադարեցնելու, հասարակության վստահությունը իշխանությունների նկատմամբ վերականգնելու, արդար ընտրություններ անցկացնելու եւ քաղաքական էլիտան նորացնելու համար, քանի որ անհնար է երկիր զարգացնել այն մարդկանց հիմքով, ովքեր պարտություն են կրել:

«Սակայն դա չի նշանակում, որ նոր կառավարությունում չեն կարող Փաշինյանի կողմնակիցներ լինել: Մի բան կարող եմ ասել. պետության ղեկավարությունը չպետք է անցնի անփորձ մարդկանց: Միթե՞ Փաշինյանի դեպքը չի վկայում այն մասին, որ դա վտանգավոր է», - եզրափակեց Զատուլինը:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանն առաջադրվել է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Հայրենիքի փրկության շարժումից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ