News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15․10-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Արմավիրի Շահումյան փողոցի 51 հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու այրված դի հայտնաբերեց։ Դին անճանաչելի էր։

Օրեր տևած միջոցառումների արդյունքում՝ դեկտեմբերի 23-ին պարզվեց ինքնությունը․ սպանվածը մշտական բնակության վայր չունեցող 58-ամյա Արայիկ Սիմոնյանն էր։

Նախքան ինքնությունը պարզելը՝ Արմավիրի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, բացահայտել էին սպանությունը, ընդ որում՝ հաղորդումից ժամեր անց։

Օպերատիվ ճանապարհով տվյալներ էին ձեռք բերվել, որ տղամարդուն սպանել, ապա դին այրել է Գյումրիում հաշվառված 44-ամյա մի տղամարդ։ Նա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22․40-ին, հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։

Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ