News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 21-ին, ժամը 5.30-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Դավիթաշեն 2-րդ թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին 52 և 31 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Ապարան, մյուսը Սպիտակ քաղաքի բնակիչ էր։

Անձնական խուզարկությամբ նրանց պայուսակներից հայտնաբերվեցին կաշվե, նաև՝ բժշկական ձեռնոցներ, լապտեր, էլետրական կշեռք, արծաթե և ոսկյա զարդեր, 4 բջջային հեռախոս, տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրեր և մեքենայի մեկ զույգ ռուսական պետհամարանիշ։

Նույն օրը, օգտվելով Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Նիսան Մարչ» մակնիշի մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել էին մեքենայի տեխանձնագիրը, այլ փաստաթղթեր, ձմեռային վերարկու, հետո փորձել էին հափշտակել նաև նվագարկիչը, բայց գործն ավարտին հասցնել չէր հաջողվել, ոստիկանները բռնել էին։

Մեքենայի տիրոջից ընդունվել է հաղորդում:

Գողոնն առգրավված է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ