News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեքսիկական Ռիվյերա Մայայի շրջանում, այդ թվում՝ Կանկուն, Թուլում եւ Քոսումել հանգստյան գոտիներն այցելությունը փոքր-ինչ կթանկանա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Travel and Leisure-ին:

Մեքսիկայի ամենասիրված զբոսաշրջային տարածքներից մեկը՝ Կինտանա Ռո նահանգը, 2021 թվականի ապրիլից պատրաստվում է օտարերկրացի զբոսաշրջիկներից գանձել հարկ տասը դոլարի չափով:

Ստացված եկամուտները պետք է փոխհատուցեն պետության՝ զբոսաշրջային ենթակառուցվածքի ծախսերի նվազումը:

Որոշ տուրօպերատորներ մտահոգվում են, որ նոր հարկը կարող է ստիպել զբոսաշրջիկներին փոխել հանգստի ծրագրերը: Սակայն նահանգի իշխանությունները պնդում են, որ վճարի սահմանումը չի վախեցնի հյուրերին:

Այժմ Կինտանա Ռո հանգստավայրն այն փոքրաթիվ շրջաններից մեկն է, որոնք հասանելի են ԱՄՆ-ից զբոսաշրջիկների համար:

Նահանգում գրանցված է COVID-19-ի ավելի քան 15 հազար դեպք եւ ավելի քան երկու հազար մահ վարակի հետեւանքով: Մեքսիկայում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է ավելի քան 1.3 միլիոն կորոնավիրուսով վարակակիր, որոնցից շուրջ 120 հազարը՝ մահվան ելքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ