News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ շրջանը Հայաստանի հավաքականը սկսեց պարտությամբ: Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի հետ պատասխան խաղում Հայաստանի թիմը պարտվեց 1:3 հաշվով: Թեեւ մեկնարկը հուսադրող էր հայ ֆուտբոլիստների համար:

Ռուսաստանի հավաքականի պաշտպանությունում Իգնաշեւիչի սխալից հետո Մարկոս Պիզելին 25-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, սակայն արդեն հաջորդ գրոհում, մեկ րոպե անց Ռոման Պավլյուչենկոն հավասարեցրեց հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով:

59-րդ րոպեին Սեմշովի փոխանցումից հետո Ռոման Պավլյուչենկոն կրկնապատկեց Ռուսաստանի հավաքականի առավելությունը` 2:1:

73-րդ րոպեին Ռոման Պավլյուչենկոն խփեց իր երրորդ գնդակը: Սարգիս Հովսեփյանը տուգանային հրապարակում խախտեց կանոնները Յուրի Ժիրկովի նկատմամբ եւ Տոտենհեմի հարձակվողը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը: Պավլյուչենկոն մեկնարկային կազմում փոխարինել էր մեկ օր առաջ վնասվածք ստացած Ալեքսանդր Կերժակովին եւ դարձավ հանդիպման հերոսը:

85-րդ րոպեին 25 մետրից իրացրած տուգանային հարվածը եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը` գրավելով Ակինֆեեւի դարպասը, սակայն եզրային մրցավարը գրանցեց խաղից դուրս վիճակ:

Ռուսաստանի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով եւ 13 միավորով գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը 8 միավորով մնաց 4-րդ տեղում:

Մեր խմբում այսօր, հունիսի 4-ին ավելի ուշ Սլովակիան կընդունի Անդորրային, Մակեդոնիան` Իռլանդիային:

Եվրոպայի առաջնություն

Ընտրական մրցաշար

B խումբ

Ռուսաստան - Հայաստան` 3:1 (1:1)

Պավլյուչենկոն, 26, 59, 73-11մ. - Պիզելի, 25

Ռուսաստան. Ակինֆեեւ, Անյուկով (Յանբաեւ, 74), Վ.Բերեզուցկի, Իգնաշեւիչ, Ժիրկով, Սեմշով (Գլուշակով, 69), Դենիսով, Զիրյանով (Ձագոեւ, 81), Պավլյուչենկո, Արշավին, Տորբինսկի

Հայաստան. Բերեզովսկի, Հայրապետյան, Հովսեփյան, Արզումանյան, Մկրտչյան, Պիզելի (Եդիգարյան, 67), Ղազարյան, Մովսիսյան, Մկոյան, Մխիթարյան, Պաչաջյան (Մանուչարյան, 57)

B խումբ


Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

1. Ռուսաստան

6

4

1

1

9-4

13

2. Սլովակիա

5

3

1

1

5-4

10

3. Իռլանդիա

5

3

1

1

9-6

10

4. Հայաստան

6

2

2

2

10-7

8

5. Մակեդոնիա

5

1

1

3

5-6

4

6. Անդորրա

5

0

0

5

1-12

0

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ