Պատմության մեջ առաջին անգամ թենիսի Մեծ Սաղավարտի մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է Չինաստանի ներկայացուցիչը: Փարիզում, Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչում Նա Լին 6:4, 7:6 հաշվով պարտության է մատնել իտալացի Ֆրանչեսկա Սկյավոնեին: Կիսաեզրափակիչում Նա Լին դուրս էր թողել Մարիա Շարապովային: