News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետպատերազմյան աջակցության ծրագրերի շրջանակներում ձեզ հետ անհատական աշխատանքի մոտեցում ենք ցուցաբերել։ Այդ աշխատանքը թույլ է տվել մեզ մշակել համակարգ, որով առանձնացրել ենք հաճախ կրկնվող դեպքեր եւ մշակել դրանց լուծումները։ Խնդիրները թե տեխնիկական են, թե բովանդակային, հետեւաբար մենք ինտենսիվ կերպով աշխատում ենք բոլոր ներգրավված գերատեսչությունների հետ։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

«Այսպիսով, որպեսզի կարողանանք ավելի օպերատիվ եւ համակարգված լուծում տալ ձեզ մոտ առաջացած բոլոր հարցերին, գործարկում ենք բողոք-դիմումների հավաքագրման համակարգ՝ յուրաքանչյուր ծրագրով։ Այս դիմումները առանձնացնելու ենք ըստ համապատասխան գերատեսչությունների, ճշգրտենք, եւ ձեզ տեղեկացնենք արդյունքի մասին՝ կարճ հաղորդագրության տեսքով։

Դիմում-բողոքները լրացնելու հետ կապված որեւէ խնդիր ունենալու դեպքում, մեր նախարարության աշխատակիցները պատրաստ են աջակցել ձեզ նույն ընթացակարգով, ինչպես աջակցել ենք հիմնական դիմումները լրացնելիս։

Սիրելի արցախցիներ, խնդրում եմ համագործակցել մեզ հետ՝ զինվելով հանդուրժողականությամբ եւ համբերատարությամբ, որպեսզի մենք էլ մեր հերթին երբեմն անհնարին թվացող հարցերին լուծումներ գտնենք, իսկ դա պահանջում է հետեւողական եւ ջանասեր աշխատանք, որն անձնվեր կերպով եւ ինտենսիվ ռեժիմով իրականացնում են մեր աշխատակիցները»,- գրել է նա։

Դիմում-բողոքներ ներկայացնելու համար անցեք հետեւյալ հղումով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ