News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ աշխատել ենք բոլոր այն տնտեսվարողների հետ, ում մոտ  կարող էին առաջանալ պրոբլեմներ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Լուծել ենք բոլոր հարցերը, ինչ-որ տեղ էլ հետ ենք վերադարձրել այն պրոբլեմատիկ կետերը, որոնք իսկապես վնաս կտային մեր տնտեսությանը»,-ասաց նա:

Հարցին, թե որ երկրների շուկաներից ներկրումները կփոխարինեն Թուրքիայից ներկրումներին, որ երկրներից ներկրումները կավելանան, նախարարը պատասխանեց. «ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, նաեւ Վրաստան: Դրանք հիմնական փոխարինող երկրներն են: Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց հետաքրքրող ոլորտների մեջ եւ մենք մոտ ապագայում կտեսնենք բազմաթիվ լավ նորություններ:

Մեր կոչը շատ պարզ է, այն գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է գնդակ մեր զինվորների վրա ուղղված:Պետք է հնարավորինս քիչ ուղղել մեր փողն այդ ուղղությամբ: Մենք ամեն կերպ հորդորում ենք դա ընկալել ամենայն խորությամբ ու հայրենասիրությամբ եւ դա 99 տոկոսով մեզ դա հաջողվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ