News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը և արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը հայտարարություն են տարածել որով Ոստիկանության, իրավապահ համակարգի աշխատակիցների ընտանիքներին կոչ են անում հորդորել իրենց ամուսիններին, եղբայրներին և ծնողներին զերծ մնալ ապօրինի հրամաններ կատարելուց։ Հայտարարությունը՝ ստորև․

«Ոստիկանության եւ իրավապահ մյուս համակարգերի աշխատակիցներ՝ ցավով եմ նշում, որ Դուք ականջալուր չեղաք եւ անհաղորդ մնացիք մեր եւ Ձեր մյուս ավագ ընկերների ու կոլեգաների Ձեզ ուղղված կոչին, որ չկատարեք դավաճանների հանցավոր հրամանները, որ թույլ չտաք Ձեր ուսադիրների հետեւում թաքնվելով՝ շարունակեն երկիրը կործանելու իրենց հանցավոր մտադրությունը։

Ձեր անհասկանալի ու անբացատրելի վարքագծից դրդված մենք ցանկանում ենք այս անգամ, որպես ծայրահեղ քայլ, դիմել Ձեր ընտանիքներին՝ ասելով հետեւյալը. հարգելի հայրեր ու մայրեր, կանայք ու զավակներ, հարազատներ, հարեւաններ ու վերջապես ընկերնե՛ր, բացատրեք ու հորդորեք ոստիկանության ու մյուս իրավապահ համակարգերում աշխատող Ձեր որդուն, ամուսնուն, ծնողին, հարեւանին ու ընկերոջը, որ նրանք կույր կամակատարի իրենց վարքագծով դառնում են մեղսակից ՀԱՅՐԵՆԻՔԻ ու պետականության կործանման դավաճանների հանցավոր գործողություններին, որ այդպես շարունակելով՝ նրանք պատասխան են տալու ոչ միայն իրենց խղճի ու Աստծո, այլ նաեւ օրենքի առաջ։ Մի՞թե Որոտանն ու Շուռնուխը չեն դառնալու թմբիրից արթնանալու վերջին կաթիլը։ Ժողովուրդը նրանց դեռեւս չի ընկալում որպես թշնամի։ Խնդրում ենք հորդորել, որ հուսախաբ չանեն ժողովրդին։

Անկեղծ եւ բարի ցանկություններով՝

Ոստիկանության գեներալ-մայոր՝ Գագիկ Համբարձումյան

Արդարադատության գեներալ-մայոր՝ Թաթուլ Պետրոսյան»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ