News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում ռուս խաղաղապահները «Յունարմիա» համառուսական մանկապատանեկական հասարակական շարժման ներկայացուցիչների հետ անցկացրել են ակցիա՝ «Յունարմիան Ղարաբաղի երեխաների համար», հաղորդում է Ռուսաստանի ՊՆ-ն:

«Ակցիայի ընթացքում կայացել է հեռուստակամուրջ դպրոցի եւ ՌԴ 10 քաղաքներից, այդ թվում՝ Օրենբուրգ, Կրասնոյարսկ, Զելենոդոնսկ, Կրասնոդար, Նովոսիբիրսկ, Կալուգա, Բրյանսկ, Մոսկվա եւ Մոսկվայի շրջան, շարժման մասնակիցների միջեւ: Հիմնական ստուդիան գտնվել է Մոսկվայում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստակամուրջի ժամանակ Կրասնոդարից երեխաները Լեռնայից Ղարաբաղից երեխաներին փոխանցել են «Աշխարհի գրաֆիտիի» էստաֆետը, որի ժամանակ մասնակիցները նկարիչ գրաֆիտիստի գլխավորությամբ դպրոցի պատին նկարել են՝ խորհրդանշելով խաղաղությունն ամբողջ աշխարհում:

Բացի այդ, Ռուսաստանից երեխաները տեսակոնֆերանսի միջոցով շնորհավորել են Ղարաբաղից երեխաներին գալիք Ամանորի կապակցությամբ եւ փոխանցել նրանց 1,5 հազար բացիկներ ու 1,2 հազար ամանորյա խաղալիքներ, որոնք նրանք պատրաստել էին սեփական ձեռքերով, իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխային նվիրել էին դպրոցական պարագաներ եւ պայուսակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ