News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունը զավեշտալի պնդումներով ժխտող Յուսուֆ Հալաչօղլուն հերթական  ծիծաղելի հայտարարությամբ է հանդես եկել:

Թուրքական Stargundem-ի փոխանցմամբ` «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Կայսերի քաղաքում պատգամավորի թեկնածու առաջադրված տխրահռչակ Յուսուֆ Հալաչօղլուն Կայսերիում հանդիպել է մոտ 100 դասախոսների հետ, որի ընթացքում «պարզաբանել» է, թե ինչու են իրեն տարիներ առաջ աշխատանքից ազատել:  «Սխալ է այն կարծիքը, որ ինձ ազատել են իմ այն ասածների համար, թե շատ դյոնմեն հայեր իրենց քուրդ ալեւիներ են ներկայացնում, իսկ քրդերը թուրքմենական ծագում ունեն: Ինձ աշխատանքից հանելու պատճառն այլ է:

Թուրքիան ԱՄՆ-ի եւ Հայաստանի հետ Շվեյցարիայում գաղտնի բանակցություններ էին վարում: Ինչպես դուք արդեն գիտեք, այդ բանակցությունների ընթացքում համաձայնություն կայացվեց սահմանների բացման հետ կապված փաստաթուղթ ստորագրել: Այդ ստորագրության արարողության ԱՄՆ-ի գլխավորությամբ մասնակցեցին մի շարք պետություններ: Այդ ժամանակ ԱՄՆ-ը եւ Հայաստանը պահանջեցին ինձ աշխատանքից ազատել, եւ ես ազատվեցի աշխատանքից»,-պնդել է Յուսուֆ Հալաչօղլուն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ Հայաստանում բաժանում են սեւերի եւ սպիտակների, Ադրբեջանն ու Թուրքան միավորվում են պանթուրքիզմի շուրջ. Շարմազանով
Բավ է Հայրենիքը բաժանել նիկոլականների ու հականիկոլականների, հանրապետականների եւ հակահանրապետականների, սեւերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների…
Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. Շարմազանով
Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն չեն դադարում ժխտումը, այլ նաեւ պանթուրքիզմ ու հայատյացություն են քարոզում...
Պանթյուրքիզմը կարող է իրականություն դառնալ Վրաստանի միջոցով, դա թույլ տալ չի կարելի. պատգամավոր
Նա հավելեց, որ այդ պատճառով Կառավարության ծրագրում պետք է մեծ ուշադրություն դարձնել հայ-վրացական հարաբերություններին...
Հիմա էլ Շվեդիան է չեղարկել թուրք գործչի հանդիպումը թուրքական համայնքի հետ
Ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում․․․
«Նացիզմը եւ պանթուրքիզմը. Համեմատական մոտեցում» թեմայով դասախոսություն Աթենքում
«Հունահայկական» հետազոտությունների եւ Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի մշակութային կենտրոնների համագործակցությամբ կազամակերպված միջոցառումը ներկայացվեց «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի նախագահ՝ պարոն Հայկ Գասարճյանը...
Չինական ոստիկանությունը սպանել է կացիններով զինված տասնյակ մարդկանց
Անկարգությունները տեղի են ունեցել Շաչե քաղաքի մոտակայքում: Կացիններով ու դանակներով զինված մարդիկ գրոհել են ոստիկանական բաժանմունքի վրա, ինչպես նաեւ հարձակվել տեղացի բնակիչների վրա եւ մոտ 30 ոստիկանական...
Ամենաշատ