News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Համաշխարհային շուկայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնվելը օգնում է նավթի պահանջարկի վերականգնմանը, մինչճգնաժամային մեծություններին շուկայի վերադարձը կարող է տեղի ունենալ 2021 թվականի ընթացքում: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մինչեւ 2020 թվականի վերջը մինք արդեն տեսել ենք պահանջարկի վերականգնում, բայց, այդուհանդերձ, մենք չենք հասել այն մեծություններին, որոնք եղել են մինչեւ ճգնաժամը: Հույս ունենք, որ 2021 թվականին  կհասնենք այն ցուցանիշներին, որոնք եղել են մինչեւ համավարակի տարածումը»,- ասել է նա:

Փոխվարչապետի խոսքով՝ 2021 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը, լավատեսական կանխատեսումներով, կարող է աճել օրական 5-6 մլն բարելով: «Այսօր պահանջարկը նախաճգնաժամային ժամանակաշրջանի համեմատությամբ դեռեւս չի վերականգնվել օրական շուրջ 7-8 մլն բարելով: Չնայած ես, ընդհանուր առմամբ, ասել եմ, որ անկումը եղել է զգալիորեն ավելի մեծ, եւ այս տարի մեծ մասը վերականգնվել է: Հաջորդ տարի մենք ակնկալում ենք պահանջարկի [օրական] մոտ 5-6 մլն բարելով լրացուցիչ աճ: Սա այդպիսի լավատեսական տարբերակ է»,- ասել է Նովակը:

2021 թվականին կառավարությունը կշարունակի հետեւել բենզինի գնի կայունությանը, վառելիքի արժեքը չի բարձրանա գնաճի մակարդակից, նշել է վարչապետը: «Չնայած այն տատանումներին, որոնք տեղի են ունեցել համաշխարհային շուկաներում, մենք ունենք անհրաժեշտ գործիք, որն ընդունվել է Պետական դումայի կողմից, կառավարությունը զբաղվել է այդ փաստաթղթի պատրաստմամբ: Եւ այն թույլ է տալիս կրճատել այդ տատանումները, որոնք կան համաշխարհային շուկաներում՝ նկատի ունենալով, որ ներքին շուկայում գները պետք է լինեն կայուն, տատանվեն գնաճի սահմաններում: Այդ գործիքն արդեն աշխատում է եւ ցույց է տվել իր արդյունավետությունը 2019 եւ 2020 թվականներին: Եւ մենք նույնչափ ուշադիր կհետեւենք, որ ապագայում եւս նավթի գները կայուն լինեն»,-ասել է Նովակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ