News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Որոշ վելուծաբաններ կանխատեսում են, որ 2021 թվականի առաջին եռամսյակում նավթի գները կնվազեն մինչեւ 30 դոլար, հաղորդում է «Իզվեստիա»-ն:

«Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում սկսել են սահմանափակումներ մտցնել, լոքդաուններ հայտարարել: Վատացել է Մեծ Բրիտանիայում իրավիճակը՝ կապված կորոնավիրուսի մուտացիայի հետ: Կարծում եմ՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակում մենք կբախվենք համաշխարհային շուկաներում բացասական սցենարի զարգացման: Ռիսկերն աճում են, բաժնետոմսերի շուկաները գահավիճում են, այդ թվում նավթը: Կարելի է ենթադրել, որ գները կրկին կնվազենլ մեկ բարելի դիմաց մինչեւ 30-35 դոլար»,-ասել է QBF-ի առաջատար վերլուծաբան Օլեգ Բոգդանովը:

Առաջիկա 6-7 ամիսներին գները փոքր-ինչ կտարբերվեն ընթացիկ գներին՝ կարծիք է հայտնել WMT Consult-ի գործընկեր Եկատերինա Կոսարյովան:

Նավթի համաշխարհային գները վերջին մեկ շաբաթում զգալիորեն նվազել են: Brent տեսակի նավթի գինը երկուշաբթի առավոտյան սկսել է կորցնել գրեթե 0,27 տոկոս՝ նվազելով մեկ բարելի դիմաց մինչեւ 51,2 դոլար, WTI տեսակի նավթի գինը նվազել է 0,19 տոկոսով կամ 48,14 դոլարով:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ