Երեքշաբթի օրը բիթքոինի գինն ընկնում է 3 տոկոսի սահմաններում` կիրակի գրանցված հերթական պատմական առավելագույնի թարմացումից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
CoinMarketCap պորտալի համաձայն, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա` բիթքոինի գինն ընկել է 2.5 տոկոսով եւ կազմել 26232 դոլար, իսկ կրիպտոարժույթների ամենամեծ Binance բորսայում` 3.07 տոկոսով` մինչեւ 26 213 դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների համաշխարհային շուկայի մոտ 69.1 տոկոսը:
Բիթքոինի գինը կտրում աճել էր դեկտեմբերի երկրորդ կեսին: Դեկտեմբերի 16-ին կրիպտոարժույթը գերազանցել էր իր պատմական առավելագույն արժեքը 2017 թվականից ի վեր` 20 042 դոլար, եւ դրանից հետո շարունակում է ռեկորդներ գրանցել: Կիրակի բիթքոինին գինը գերազանցել էր 28.000-ը` հասնելով բոլոր ժամանակների նոր առավելագույն ցուցանիշի` 28.395 դոլար: