News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սևազգեստ մայրերն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, զոհված ազատամարտիկների հարազատների հետ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Ամեն տարի Ամանորից առաջ այցելում ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու։ Մեզ հետ են նաեւ զոհված ազատամաարտիկների հարազատները, երեխաները, կանայք, հասարակական կազմակերպությունների անդամներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմում զոհված զինծառայողի այրի Սաթենիկ Խլղաթյանը։

Ըստ Սաթիկ Խլղաթյանի՝ իշխանությունը փորձում է սեւազգեստ մայրերին ասոցացնել քաղաքական ուժերի հետ, այնինչ նման բան չկա, նրա խոսքով՝ իրենց «միակ քաղաքական դաշտը «Եռաբլուրն» է»։

«Մենք երկրորդ քաղաքական դաշտ չունենք, բայց ունենք հուզող խնդիրներ, օրինակ՝ սոցիալականը։ Ազատամարտիկների երեխաներն ու ծնողները մեծացել են, ունեն առողջական խնդիրներ և ստանում են 30 հազար դրամ թոշակ։ Եթե ազատամարտիկի այրին ողջ է, ստանում են 15 հազար դրամ թոշակ։ Այսօր ես զոհվածի այրու զանգեցի, ասաց, որ գնում ենք «Եռաբլուր», ասաց՝ ես մի տաք հագուստ չունեմ, որ հագնեմ ու գամ։ Մեր կառավարությունն առհասարակ  անտեսել է այս ընտանիքներին։ 90-ական թվականներին զոհվածները հայրենիք ազատագրեցին, ծնվեցին այս երիտասարդները։ Այն երիտասարդները, որոնք «թավշյա» հեղափոխության ժամանակ կանգնած էին Նիկոլ Փաշինյանի կողքին»,- ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ