News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբիայում կրակի դադարեցման մասին խոսք չկա՝ չնայած համապատասխան պայմանագրին: Հակառակը, Ռուսաստանն ու Թուրքիան դա օգտագործում են ի շահ իրենց, քանի դեռ Արեւմուտքը զբաղված է պանդեմիայի դեմ պայքարով, գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

«Տարեվերջին Լիբիայում՝ քաղաքացիական պատերազմից գրեթե 10 տարի աց, խառնվել են հույսն ու վատատեսությունը: Անցած շաբաթ հակամարտող կողմերն իրականացրեցին երկու ամիս առաջ ստորագրած համաձայնության կարեւոր մասը: Սակայն արտաքին գործող անձինք՝ Ռուսաստանն ու Թուրքիան, հրադադրի ռեժիմն օգտագործում են իրենց ազդեցությունն ամրապնդելու համար»,-գրում է լրագրող Ռայներ Հերմանը:

«Անկարայի խորհրդարանը 18 ամսով երկարաձգել է զորքերի ուղարկումը, որն առաջին անգամ հավանություն է ստացել 2019-ի դեկտեմբերին: Զուգահեռ Ռուսաստանն ուժգանցնում է իր ռազմական ներկայությունը, որպեսզի երկրի կենտրոնում վերահսկի «հյուսիս-հարավ» առանցը, որը ձգտվում է նավահանգստային քաղաք Սիրտից մինչեւ Էլ Ջուֆրայի ավիաբազա, որտեղ ռուսական մարտական ինքնաթիռներ են տեղակայված»,-նշում է պարբերականը:

«Թուրքական եւ ռուսական ռազմական ներկայության ընդլայնման հետ կապված հակամարտությունը կարող է կրկին սրվել ցանկացած պահի՝ մեկնաբանում է Միջազգային ճգնաժամային խումբը: Մյուս կողմից, խումբը որեւէ նախանշան չի տեսնում, որ դա կարող է տեղի ունենալ հիմա: Վերլուծական կենտրոնի կարծիքով՝ ո՛չ Տրիպոլիում, ո՛չ Բենգազիում մարտերի վերսկսման համար աջակցություն չկա: Միեւնույն ժամանակ, Պարսից ծոցում ԱՄԷ-ի եւ Կատարի միջեւ հակամարտության կարգավորման փորձը եւս կարող է ազդել նրանց միջնորդավորված պատերազմին Լիբիայում»,-ասվում է հոդվածում:

«Լիբիայի նոր քաղաքական դասը երկրի համար խոշոր խոչընդոտներից մեկն է:   

Ցեղային թեկնածուն է Սայիֆ ալ-Իսլամ Քադաֆին, ով 2011 թվականին սպանված Մուամար Քադաֆիի երկրորդ որդին է: Իր թեկնածության առաջադրման մասին նա հայտարարել է դեռեւս 2018-ին: Իր հոր նախագահության վերջին տարիներին նա հանդես է եկել երկրի սահմանների եւ նոր սահմանադրության օգտին: Նա պահանջում էր ժողովրդավարություն, նպաստում քաղբանտարկյալների ազատմանն ու անկախ թերթերի հիմնմանը: Նրա հիմնադրամն իր տեսակով օմբուդսմենի գերատեսչություն էր, որին կարող էին դիմել քաղաքացիներն ու բողոք ներկայացնել: Սակայն այն, որ բազմիցս հետաձգված ընտրությունները կանցկացվեն 2021-ին, երաշխավորված չէ»,-նշում է պարբերականը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ