News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «կատարյալ անհեթեթություն» է անվանել պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի բունկերի ու դրա գտնվելու վայրը թաքցնելու մասին եզրակացությունները:

«Դա անհեթեթություն է: Այդ ամենը բացարձակ անհեթեթություն է: Գիտեք, այդպիսի գրական վարժանքներ»,- ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պեսկովը նշել է, որ մի սենյակը կարելի է լուսանկարել տարբեր ձեւերով եւ տարբերություններ փնտրել: «Եվ դուք կգտնեք դրանք: Հասկանում եք, որ նախագահը շատ աշխատասենյակներ ունի: Նախագահն աշխատասենյակներ ունի ամենուր եւ աշխարհի տարբեր քաղաքներում։ Եւ նա անհրաժեշտության դեպքում աշխատում է այդ աշխատասենյակներից ցանկացածում»,- հավելել է նա: «Բայց ես նկատի ունեմ, որ անհեթեթություն են այդ բոլոր եզրակացությունները ինչ-որ գաղտնիության մասին, այն մասին, թե ինչ-որ մեկը թաքնվում է որտեղ է գտնվում նախագահը, դա անում է միտումնավոր: Դե, դավադրության այս բոլոր տեսությունները: Այս ամենը կատարյալ անհեթեթություն է»,- ասել է Պեսկովը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ