News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչն ասել է, որ մինչեւ հունվարի 2-3-ը մնան տներում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Նա ասաց, որ այս պահին գյուղի բնակիչները բացել են Շուռնուխով անցնող մայրուղին։

«ԱԱԾ-ից ներկայացուցչի հետ խոսեցինք։ Մինչեւ հունվարի 2-3-ը մարդիկ կմնան իրենց տներում։ Այնուհետեւ կհասկանան հետագա անելիքները։ Այս պահին ճանապարհը բաց է»,- ասաց Հովսեփյանը։

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Շուռնուխ գյուղի կեսը 1 օրում պետք է բնակիչներն ազատեն։ Ադրբեջանցիները նշել էին, որ դեռեւս 10 օր առաջ Հայաստանի իշխանությունները տեղեկացված են եղել այդ մասին, սակայն բնակիչները պնդում են, որ իրենց այդ մասին ոչ ոք չի հայտնել։

Նրանք այսօր փակել էին մայրուղին՝ պահանջելով իրենց հայտնել, թե 10 օր առաջ ո՞վ է տեղյակ եղել այդ մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ