News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


աշինյանն այսօր Ազգային ժողով էր գնացել, որտեղ հանդիպումներ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության եկավարի, ապա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։ Ծառուկյանի հետ հանդիպման տեղեկությունը որոշակի լարվածություն էր առաջացրել Հայրենիքի փրկության շարժման եւ ընդդիմության շարքերում։ Ակնհայտ էր, որ Փաշինյանն առաջարկելու էր համաձայնել արտահերթ ընտրություններին, որոնք շարժումը մերժում է։ Ազգային ժողովում կայացած Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը տեւել է ընդամենը մի քանի րոպե: Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանդիպումը երկար չէր կարող տեւել, ինքն իր դիրքորոշումն է ներկայացրել, որը չի փոխվել։ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ասել, թե ինչ է պատասխանել Փաշինյանը․ իրենից հարցրեք, ասել է նա։ 

Վարչապատի հրաժարականի՝ իրենց պահանջն է ներկայացրել նաեւ Էդմոն Մարուքյանը։ Լրագրողների հետ զրույցում ԼՀԿ առաջնորդը պատմել է՝ ինքը Փաշինյանին ասել է՝ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է ընտրի նոր վարչապետ, ձեւավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, իսկ երկրի ներքաղաքական կյանքը կայունացնելուց հետո պատրաստվեն խորհրդարականակ ընտրությունների։ Այդ ընթացքում կարող են քննարկվել նաեւ սահմանադրական փոփոխությունները։  

Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովի միջանցքում ոչ ներս մտնելիս ոչ էլ հեռանալիս չի պատասխանել լրագրողների հարցերին։ 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խուսափել է պատասխանել լրագրողի հարցին՝ հպա՞րտ է հողեր հանձնող Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինելով։ Սիմոնյանի բնորոշմամբ՝ երկրի ամենամեծ խնդիրը դատական համակարգում է. «մոտ ժամանակահատվածում այդ ուղղությամբ շատ լուրջ քայլեր են արվելու», ասել է նա

Նաիրա Զոհրաբյանն այլեւս Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի չէ։ Ազգային Ժողովի արտահերթ նիստում իշխող «Իմ քայլը» դաշինքը միաձայն կողմ է քվեարկել այս նախաձեռնությանը։ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նիստը բոյկոտել են: Իշխանության խմբակցության նման նախաձեռնության համար հիմք էին հանդիսացել Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքայն որոշ գրառումներ, որոնք նրանց կարծիքով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողովի նախագահին հարիր չեն։ 

Հայրենիքի փրկության շարժումը հերթական երթն է կազմակերպել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երթը մեկնարկել է Արաբկիր վարչական շրջանից եւ ավարտվել Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ։ Ընդդիմադիրները վաղը կրկին կհավաքվեն։  

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ահազանգել է Հայրենիքի փրկության շարժման ցույցի ընթացքում սկանդալային միջադեպի մասին։ Լուսանկարում երեւում է՝ ինչպես է ՊՊԾ նորանշանակ պետը ոտքով հարվածում քաղաքացուն։ Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել նաեւ ՀՅԴ-ն՝ նշելով, որ ՊՊԾ պետն այնպես էր մտել դերի մեջ, որ մի պահ փորձել է խփել նույնիսկ ՀՅԴ կամավորականների գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանին։ 

Ռուսաստանի եւ Կարմիր Խաչի միջնորդությամբ նախօրեին Հայաստան վերադարձած 4 հայ գերիների հետ եղել է նաեւ մեկ դի։ Տեղեկությունը NEWS.am-ին հաստատել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ Նշենք, որ մի քանի օր ադրբեջանական կողմը խոչընդոտում էր զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներին։ Նախօրեին նրանք հայկական կողմին թույլ չէին տվել մտնել Հադրութ, իսկ այսօր՝ Ֆիզուլի։ Այսօր, սակայն, որոնողական աշխատանքները Հադրութում վերսկսվել են։ Զինադադարից մինչեւ օրս որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի մարմին։ 

Սյունիքի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի շուրջ լարվածությունը դեռ պահպանվում է։ Այսօր ադրբեջանցիները շուռնուխցիներին ասել են, որ մեկ օր ժամանակ ունեն գյուղի կեսն ազատելու համար, ապա սպառնացել, որ եթե մինչեւ առավոտ ազատած չլինեն տարածքը, ապա զորքով հարձակվելու են։ Ադրբեջանցիները նաեւ ասել են, որ Հայաստանի իշխանությունը դեռեւս 10 օր առաջ տեղյակ է եղել այդ մասին։ Գյուղացիները, որոնք պնդում են,որ գյուղի կեսը Ադրբեջանին հանձնելու մասին Հայաստանի իշխանություններն իրենց տեղյակ չեն պահել, այսօր վրդովված փակել են գյուղով անցնող մայրուղին։ Մի քանի ժամ ճանապարհը փակ պահելուց հետո ԱԱԾ-ից նրանց հայտնել են, որ մինչեւ հունվարի 2-3-ը կարող են մնալ իրենց տներում, ինչից հետո կորոշվեն հետագա անելիքները։ Դրանից հետո գյուղացիները բացել են ճանապարհը։ 

Որոտան գյուղի մոտ՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա սյունեցիները ներկ են լցրել։ 

Ավելի վաղ Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանն ասել էր, որ Ադրբեջանի զինվորականների կողմից ցուցանակ տեղադրելը խաղաղ բնակիչներին ահաբեկելու բացահայտ մտադրությամբ քայլ է։  

Որոտան համայնքի 12 շինությունից հայերը դուրս են եկել, այդ տարածքն արդեն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել է, որ տարածքը բնակիչներն ազատել են երեկ, հասցնելով միայն իրենց ունեցվածքի մի մասը դուրս բերել։ Ադրբեջանցիներն արդեն այդ տարածքում են։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 348 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 158296-ի: Մեկ օրում վիրուսից մահացել է 22 քաղաքացի, եւս 2 վարակվածի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3476 է:  

Հայաստանում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են։ 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.95 դրամով եւ կազմել 522.30 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.11 դրամով եւ կազմել 639.82 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.10 դրամով ու կազմել 704.06 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 7.10 դրամ 1 ռուբլու դիմաց

Դեկտեմբերի 30-ին երկրում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում եւս տեղումներ չեն լինի։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 9-11 աստիճան զրոյից ցածր, վաղը ցերեկը՝ 1-3 աստիճան զրոյից բարձր։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ