News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Science ամսագիրը թվարկել է 2020 թվականին գիտության ոլորտում ամենակարեւոր բացահայտումները: Ըստ ամսագրի՝ անցնող տարվա ամենագլխավոր ձեռքբերումը կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստանյութի ստեղծումն է, հաղորդում է Planet today-ը:

Ամսագիրը թվարկել է այս տարվա գիտական ձեռքբերումները՝ նշելով, որ պատվաստանյութի ստեղծումից բացի եղել են այլ բացահայտումներ: Ըստ կարեւորության երկրորդ բացահայտումը կապված է հետազոտությունների հետ, որոնք նվիրված են եռաչափ կառույցներում սպիտակուցների կուտակմանը: Գիտնականների խոսքով՝ սխալ ձեւի 3D-կառույցներում սպիտակուցների կուտակումը մեծ թվով հիվանդությունների պատճառ է:

Եվս մեկ ձեռբքբերում է CRISPR գենի խմբագրումը, որի ստեղծողները Նոբելյան մրցանակի են արժանացել այս տարի:

Science-ը թվարկել է նաեւ հետազոտությունները, որոնք նվիրված են կլիմայական փոփոխություններին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ