News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարվանից ԵՄ երկրներից պլաստիկ թափոնները կդադարեն ուղարկվել Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մեջ չմտնող երկրներ, հաղորդում է Europulse-ը:

Բացառություն կարվի միայն այն պլաստիկի համար, որը վնասակար չէ բնությանը եւ հարմար է վերամշակման համար: Ընդ որում, Եվրամիությունը կկարողանա այդպիսի պլաստիկի թափոններն ուղարկել միայն դրանք ընդունող երկրի պայմաններով:

Եվրահանձնաժողովի կողմից սահմանված նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:

Այս նոր կանոնների օգնությամբ ԵՄ-ն ակնկալում է նվազեցնել աղտոտումը պլաստիկից ոչ միայն իր տարածքում, այլեւ ամբողջ աշխարհում:
Նախկինում Եվրամիությունը վերամշակման համար պլաստիկն ուղարկում էր Թուրքիա, Մալազիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Հնդկաստան եւ Չինաստան:
ԵՄ-ն մտադիր է մինչեւ 2030 թվականը վերամշակել իր պլաստիկի 50 տոկոսը, իսկ ԵՄ ամբողջ պլաստիկ փաթեթավորումը մինչ այդ պետք է կամ հեշտությամբ վերամշակվող լինի, կամ բազմակի օգտագործման:

Կենցաղային պլաստիկն օվկիանոսի աղտոտման ամենատարածված աղբյուրն է: Ինչպես ցույց է տվել Գերմանիայից գիտնականների վերջերս կատարած հետազոտությունը, պլաստիկը կարող է ավելի քան 20 տարի պահպանվել նույնիսկ օվկիանոսի հատակին` գրեթե չքայքայվելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ