News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 28-ին միջոցառման ժամանակ ներկայացվել է ամենաթանկ Xiaomi Mi 11-ը: Այս մասին հայտարարվել է շնորհանդեսի ժամանակ, որի ձայնագրությունը հասանելի է ընկերության կայքում, հաղորդում է Lenta-ն:

Մոդելը, որը ստացել է Mi 11 Special Edition անվանումը, ֆլագմանական Mi 11 սմարթֆոնի լավացված տարբերակն է: Սարքը նաեւ անվանվում է Lei Jun Signature Edition, քանի որ սարքի հետեւի պանելում գտնվում է ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լեյ Ցզյունի ինքնագիրը:

Տեսականորեն գաջետը տարբերվում է օրիգինալ դեվայսից հետեւի հարթ պանելով: Mi 11 Special Edition-ն ունի նաեւ 12 ԳԲ օպերատիվ եւ 256 ԳԲ ներկառուցված հիշողություն: Մոդելը Xiaomi սմարթֆոններից ամենաթանկն է եւ գնահատվում է 4699 յուան:

Mi 11-ը ստացել է 6,81 դյույմանոց OLED էկրան HDR10+ տեխնոլոգիայի աջակցությամբ եւ նկարների մինչեւ 120 հերց հաճախականությամբ, Snapdragon 888 չիպ, մինչեւ 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, եռակի տեսախցիկ 108 մեգապիքսել թույլտվությամբ սենսորով: Սարքի տուփում բացակայում է լիցքավորման ադապտերը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ