News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անցնող 2020 թվականը դարձել էր լուրջ փորձություն, փոխել կյանքի սովորական ռիթմը շատերի համար եւ առաջին պլան մղել համավարակից մարդկության պաշտպանություն: Այդ մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ամանորյա ուղերձում:

«Պետության եւ քաղաքացիական հասարակության ամրության հավելյալ փորձարկման է ենթարկվել Բելառուսը, Ղրղզստանն ու Հայաստանը: Այդ հանգամանքներում հատկապես հստակ գիտակցվում է ժամանակակից աշխարհի խոցելիությունն ու ամրությունը, ինչպես նաեւ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը սեփական Հայրենիքի անվտանգության եւ բարեկեցության համար»,-ասել է Զասը:

Ստանիսլավ Զասի խոսքով՝ այդ բարդ տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրները ցուցաբերել են միութենական համերաշխություն, եւ փոխօգնություն դժվար, երբեմն նաեւ ողբերգական իրավիճակներում:

«Դա հերթական անգամ հաստատում է ՀԱՊԿ-ի կարեւորությունն ու նշանակալիությունը, եւ ցուցաբերում բարեկամություն մեր պետությունների ժողովուրդների միջեւ»,-նշել է ՀԱՊԿ ղեկավարը:

Գալիք 2021 թվականին կազմակերպությունը լի է ՀԱՊԿ անդամ պետությունների շահերը, դրանց խաղաղությունն ու կայունությունը պաշտպանելու, ինչպես նաեւ արտաքին գործընկերների հետ համագործակցությունն ընդլայնելու վճռականությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Ամենաշատ