News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Honda-ն ստեղծել է հակավիրուսային դիմակ ավտոմեքենաների սրահը ֆիլտրելու համար: Մակնիշի ներկայացուցիչները պնդում են, որ այն ունակ է կլանել օդի միջոցով փոխանցվող վիրուսների մինչեւ 99 տոկոսը, հաղորդում է Motor-ը:

Kurumask («դիմակ ավտոմեքենայի համար») անունով նորույթը ստեղծելիս Հոնդան համագործակցել է ինժեներների խմբի հետ, որոնք պատրաստել են հատուկ ավտոմեքենաներ COVID-19-ով հիվանդներին տեղափոխելու համար: Kurumask-ն աշխատում է սովորական դիմակի նման: Այն անհրաժեշտ է պարզապես փակցնել սրահի ֆիլտրին, ընդ որում՝ դիմակը չի կորցնում իր արդյունավետությունը տարվա ընթացքում:

Նորույթի թեստավորումը անցկացվել է Honda N-Box մեքենայի վրա, որի կլիմատ-կոնտրոլն աշխատել է վերաշրջանառության ռեժիմում: Փորձարկումները ցույց են տվել, որ Kurumask-ը հեռացնում է օդում գտնվող վիրուսային կաթիլների 99.8 տոկոսը 15 րոպեում, իսկ 99.9 տոկոսը՝ 24 ժամում: Հոնդան չի մանրամասնում հենց կորոնավիրուսի դեպքում դիմակի արդյունավետության մասին տվյալները:

Ներկայում հակավիրուսային դիմակը նախատեսված է միայն Honda N-Box մոդելի համար: Ակնկալվում է, որ հետագայում այն հասանելի կդառնա նաեւ մակնիշի մյուս ավտոմեքենաների համար:

Ճապոնիայում Kurumask-ի արժեքը կազմում է 7040 իեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ