News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Microsoft ընկերությունը կարծում է, որ նախկինում ԱՄՆ-ի պետական գերատեսչությունների եւ բիզնեսի վրա հարձակված հաքերները հասանելիություն են ստացել իր ծրագրային ծածկագրի վերաբերյալ ներքին տեղեկատվությանը: Այս մասին նշված է ծրագրային ապահովման խոշոր արտադրող հանդիսացող այս ընկերության բլոգում հրապարակված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Microsoft-ը ամերիկյան SolarWinds ընկերության հաճախորդներից մեկն է։ SolarWinds-ի համակարգերը հաքերները կոտրել էին այս տարվա սկզբին: Դեկտեմբերի 17-ին Microsoft-ի ներկայացուցիչները խոստովանել էին, որ SolarWinds-ի վնասակար ծածկագիրը հայտնաբերվել է իրենց էկոհամակարգում, այն մեկուսացրել եւ հեռացրել են»:

Այժմ Microsoft-ը պարզաբանել է, որ ընթացող հետաքննությունը «բացահայտել է անսովոր ակտիվություն՝ կապված փոքր թվով ներքին հաշիվների հետ»: Ընկերության մասնագետները հայտնել են, որ «մի հաշիվն օգտագործվել է մի շարք պահոցներում որեւէ ծածկագիր դիտելու համար»: «Այս հաշիվը չուներ որեւէ ծածկագիր կամ տեխնիկական համակարգ փոխելու թույլտվություն, հետաքննության ընթացքում պարզեցինք, որ փոփոխություններ չեն եղել»,- պարզաբանել են ընկերությունից:

Ինչպես հավաստիացրել են Microsoft-ում, հիմքեր չկան ենթադրելու, որ հաքերները հասանելիություն են ստացել իրենց արտադրանքը սպասարկելու համար ծառայություններին կամ հաճախորդների տվյալներին: Ընկերության մասնագետները նշում են, որ իր համակարգերը հաքերները չեն օգտագործել կիբեռհարձակումներ իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ