News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում Կանե Թանաքան, որը ներկայում աշխարհի ամենատարեց կինն է, շաբաթ տոնել է իր ծննդյան 118-րդ տարելիցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:

Կորոնավիրուսի տարածման պատճառով Թանաքան գրեթե չի հանդիպում իր բարեկամներին, իսկ ծննդյան կապակցությամբ նրան անձամբ շնորհավորել են ծերանոցի աշխատակիցները, որտեղ բնակվում է ամենատարեց կինը. նրանք երգ են երգել Թանաքայի համար:

Գինեսի Ռեկորդների գրքի տվյալներով՝ երկարակեցության բացարձակ ռեկորդը պատկանում է ֆրանսիացի Ժաննա Կալմանին: 1997 թվականին նա մահացել է 122 տարեկան 164 օրական հասակում:

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը հայտնել էր, որ երկրում 100 տարեկան եւ բարձր մարդկանց թիվը գերազանցել է 80 հազարը: Ընդ որում՝ նրանց 88 տոկոսը (70 975 քաղաքացի) կին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ