Լոռու մարզում հունիսի 5-ի երեկոյան Ստեփանավան քաղաքում տեղացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով պոկվել են մի քանի խանութների տանիքներ, ջարդվել են ապակիներ, ընկել են ծառեր եւ վնասվել ավտոմեքենաներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափերը ճշտելու նպատակով քաղաքապետարանում ստեղծվել է հանձնաժողով: Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: