News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2021 թվականի մարտից Ռուսաստանի ՆԳՆ-ն շահագործման է մտցնում ավտոմեքենաների տեխզննման միասնական ավտոմատացված համակարգը, գերատեսչությունն արդեն կարգավորել է այդ համակարգի աշխատանքի կարգը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

ՆԳՆ հրամանի նախագծից հետեւում է, որ համակարգն աշխատելու է շուրջօրյա ռեժիմով, իսկ տեխզննման մասին բոլոր տեղեկությունները պահպանվելու են էլեկտրոնային եղանակով: Դրանց հասանելիություն կթույլատրվի դաշնային եւ մարզային մակարդակով Պետվատոտեսչության աշխատակիցներին: Դրանից բացի, կիրականացվի ապահովագրողների մասնագիտական միավորումների հետ տեղեկությունների պաշտպանված փոխանակում: Որպես տեխզննման անցկացման արդյունքների մասին տեղեկությունները նույնականացնող օգտագործվելու է ավտոմեքենայի կամ փոխադրամիջոցի ռեկվիզիտներից մեկի ախտորոշման քարտի համարը, թափքի համարը կամ անիվների համարը:

Փոխադրամիջոցների տեխզննման միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգը գործելու է 2021 թվականի մարտի 1-ից: Թարմացված համակարգը համապատասխանելու է տեխզննման անցկացման նոր կանոններին: ՆԳՆ-ից հայտնել են, որ ախտորոշման քարտերի ձեւակերպումը կատարվելու է տեխզննման համակարգում անմիջապես էլեկտրոնային եղանակով՝ տեխզննումից առաջ եւ հետո փոխադրամիջոցի պարտադիր լուսանկարմամբ: Ձեւակերպված ախտորոշման քարտը ստորագրվելու է զննումը կատարած տեխնիկական փորձագետի էլեկտրոնային ստորագրությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ