News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է կորոնավիրուսով պայմանավորված նախատեսվող ավելի խիստ սահմանափակումների մասին, քանի որ COVID-19-ով վարակման դեպքերը շարունակում են աճել, հայտնում է Reuters-ը: 

Ընդ որում՝ նա նշել է, որ դպրոցներն այդ տեսակետից անվտանգ են, եւ երեխաները պետք է շարունակեն դասերին հաճախել:

Ջոնսոնը BBC-ի հետ հարցազրույցում նշել է, որ մտցված սահմանափակումների համակարգը կարող է բավարար չլինել վիրուսը վերահսկողության տակ վերցնելու համար՝ շեշտելով, որ «ցավոք, միջոցառումները կարող են է՛լ ավելի խստացվել»:

«Ակնհայտ է, որ կլինեն մի շարք ավելի խիստ միջոցառումներ, որոնք պետք է քննարկենք... Ես հիմա չեմ պատրաստվում զբաղվել ենթադրություններով, թե դրանք ինչպիսին կլինեն»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Շաբաթ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 57 725 նոր դեպք: Ընդ որում՝ COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը անցել է 74 հազարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ