News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի Հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը հայտարարել է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ականային աղտոտվածության աստիճանը շարունակում է բարձր մնալ:

«Ականային աղտոտվածության աստիճանը շատ բարձր է: Միայն Ստեփանակերտում մենք սեպտեմբերի 27-ից հայտնաբերել ու վնասազերծել ենք շուրջ 30-40 հազար չպայթած ռազմամթերք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սամվել Մեսրոպյանը:

Նա շեշտել է, որ ռազմամթերքի որոնման ժամանակ, որոնք հայտնվել են սեպտեմբերի 27-ից՝ Ղարաբաղում հակամարտության նոր սրումից հետո, ականազերծման խմբին հանդիպում են պայթյունավտանգ առարկաներ, որոնք հողի մեջ են մնացել 1990-ական թվականների սկզբին դեռեւս ղարաբաղյան առաջին պատերազմից:

«Մեզ կբավականացնի եւս 15-20 տարվա աշխատանք: Իսկ գուցե եւ ավելի շատ»,- ասել է Մեսրոպյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ