News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրացի քրեական հեղինակություն, «օրենքով գող» Մինդիա Գորաձեն, որն ավելի հայտնի է Լավասօղլի կեղծանվամբ, բերման է ենթարկվել Ուկրաինայում: Այդ մասին հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Համաձայն տարածված տեղեկավտության՝ կիրակի՝ հունվարի 3-ի գիշերը, Գորաձեն ժամանել էր Օդեսա Մինսկից: Նա փաստաթղթեր չուներ: Այդ պատճառով սահմանային ծառայության աշխատակիցներն արգելել են նրան մուտք գործել Ուկրաինայի տարածք եւ որոշում են կայացրել Բելառուսում:

Նշվում է, որ Մինսկի ինքնաթիռում նստեցումից անմիջապես հետո Լավասօղլին սկսել է խախտել հասարակական կարգն ու ինքն իրենց մարմնական վնաս հասցնելու սպառնալիքներ հնչեցնել:

«Օդանավի անձնակազմի ղեկավարը պատշոնապես գրավոր հրաժարվել է իրականացնել Գորաձեի փոխադրումը, ինչից հետո վերջինս իջեցվել է ինքնաթիռից եւ տեղափոխվել «Օդեսա» օդակայանի սպասասրահ աշխատակիցների ուղեկցությամբ, որտեղ եւ այժմ գտնվում է»,-գրում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Գործակալության տվյալներով՝ Օդեսա-Մինսկ հաջորդ չվերթը կկատարվի հունվարի 4-ին: Օրենքով գողը խոստանում է ինքնավնասվել դեպի Բելառում իրեն վտարելու փորձի կրկնության դեպքում:

Բելառուսում Լավասօղլիի արտահանձնման կալանքի 40-օրյա ժամկետը սպառվել է 2020 թվականի օգոստոսի 3-ին, սակայն նա չի արտահանձնվել Վրաստանին: Մինչեւ անցած տարվա հունիս վրացի քրեական հեղինակությունը կալանավորված է եղել Թուրքիայում: Լավասօղլին մեկնել է Կիեւ, սակայն Բելառուսի սահմանային ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել նրան օդանավակայանում, երբ հայտնաբերել են, որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ Վրաստանի ՆԳՆ-ի հարցման հիման վրա:

Մինդիա Գորաձեն կրկնակի դատվել է միեւնույն հոդվածի հատկանիշներով՝ «օրենքով գողի կարգավիճակում անձի գտնվելը»: Ճիշտ է՝ մեղադրանքները վերաբերել են տարբեր քրեական գործերին:

2014-2015 թվականներին Լավասօղլին կապ էր պահում Վրաստանում գտնվող քրեական հեղինակությունների հետ, ստանում նրանցից տեղեկատվություն քրեական միջավայրում իրավիճակի մասին եւ հրահանգներ տալիս սեփական ազդեցությունն ուժեղացնելու համար:

Դեռ ավելին, 2015 թվականի փետրվարի 24-ին Լավասօղլին զանգահարել էր «Ռուստավի 2» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Ուրիշ շեշտադրումներ» հաղորդման հեղինակին եւ սպառնացել լրագրողին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ