News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երիտասարդ տղամարդուն առաջին կարգի սպանության եւ ծանր հանցագործություն կատարելու մեղադրանք է առաջադրվել Արեւելյան Տեխասում՝ եկեղեցում, հրաձգության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է հոգեւորականը, եւս երկու մարդ՝ վիրավորվել, հաղորդում է  Associated Press-ը՝ հղում անելով տեղի շերիֆին:

Շաբաթ երեկոյան նահանգի իրավապահները հետապնդել են 21-ամյա կասկածյալին: Եկեղեցու բաղնիքում թաքնվող երիտասարդ տղամարդուն հայտնաբերել էր հոգեւորականը կիրակի առավոտյան, հայտնել է շերիֆը:

Նա պատմել է, որ ի սկզբանե ոստիկանությունը հետապնդել է այդ մարդուն, քանի որ նա թփահարել է որսորդական հրացանն իր մեքենայից շաբաթ օրը: Իշխանությունները համարում են, որ կասկածյալը Միթրեզ Դյունթ Վուլենը Տեխասի նահանգի Մարշալ քաղաքից է, ներխուժել է եկեղեցի, երբ ոստիկանությունը հեռացել է այդ շրջանից կիրակի գիշերը:

Հանցագործին հայտնաբերելով՝ 62-ամյա հոգեւորական Մարկ Ալեն Մակվիլյամսը զենքն ուղղել է դեպի երիտասարդ տղամարդը՝ հրամայելով չշարժվել, սակայն կասկածյալը խլել է զենքն ու կրակել հոգեւորականին, որը մահացել է, եւս երկու մարդ՝ վիրավորվել:

Այնուհետեւ Վուլենն առեւանգել է հոգեւորականի ավտոմեքենան եւ ուղեւորվել դեպի արեւելք, որից հետո նա ձերբակալվել է Հարիսոն շրջանում, ասել է շերիֆը:

Նրա խոսքով՝ կասկածյալը հոսպիտալացվել է կիրակի ցերեկը հրազենային վնասվածքով ձեռքի շրջանում, սակայն պարզ չէ, թե երբ են նրան վիրավորել:

Կասկածյալին մահապատիժ է սպառնում: Նա գտնվում է կալանավայրում: Նրա խափանման միջոցը փոխելու համար սահմանված է 3.5 միլիոն դոլարի չափով գրավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ