News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


2021 թվականի առաջին օրը Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում 5 երեխա է ծնվել. 3 տղա եւ 2 աղջիկ։

 «Մինչ այսօր 2021 թվականի սկզբից ունեցել ենք 11 ծննդաբերություն եւ ներկա պահին սպասվում է 1 ծննդաբերություն»,- նշել է Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վարդգես Օսիպովը։

Մարտունու բնակիչ Սիրուհի Հարությունյանն առաջնեկի ծնվելուց 10 տարի հետո՝ հունվարի 2-ին, լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային՝ փոքրիկ Համեստին։

Լույս աշխարհ եկած փոքրիկներից մեկը 5 կգ 450 գրամ քաշով տղան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով։

Նորածինների ինտենսիվ հսկողության եւ թերապիայի բաժանմունքի վարիչը վստահեցրել է, որ բաժանմունքում գտնվող եւ խնդիրներ ունեցող երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։

Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածինների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ են համեմատում եւ ասում, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված նվազում  կա։

«Եթե համեմատենք նախորդ տարվա ցուցանիշներին, իհարկե, ծննդաբերությունների նվազում կա։ Դեկտեմբեր ամսին ունեցել ենք 74 ծննդաբերություն, համեմատության համար ասեմ, որ 2020 թվականին միջինը Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում տեղի էր ունենում մոտավորապես 150-ից 160 ծննդաբերություն»,- նշել է Օսիպովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ