News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ շատ մտահոգված է կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամի հայտնաբերմամբ, որը, փորձագետների կարծիքով, կարող է խոչընդոտել COVID-19-ի դեմ բրիտանական պատվաստանյութի արդյունավետությանը, գրում է Daily Mail-ը:

Առողջապահության նախարարը նախազգուշացրել է, որ այդ շտամը, որն արդեն հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, շատ լուրջ խնդիր է ներկայացնում:

Օքսֆորդի համալսարանից բժշկության պրոֆեսոր Ջոն Բելի խոսքով՝ «հարավաֆրիկյան» տարբերակն ունի սպիտակուցի կառուցվածքում բավականին նշանակալի փոփոխություններ, ինչը նշանակում է, որ պատվաստանյութերն արդյունավետ չեն լինի:

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, այդ թվում՝ Pfizer-BioNTech ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի AstraZeneca դեղամիջոցները, որոնք ներկայում տարածվում են Մեծ Բրիտանիայում, արդյունավետ են շնորհիվ այն «կարողության, որ սովորեցնում են օրգանիզմը ճանաչել վիրուսն առաջացնող սպիտակուցը»:

Եթե վիրուսն այնքան մուտացվի, որ դառնա անճանաչելի, դա կարող է դարձնել պատվաստանյութն անօգուտ կամ պակաս արդյունավետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ