News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները վառում են իրենց տները, որպեսզի թուրքը ոտք չդնի իրենց տուն։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, տեսանյութ է հրապարակել շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը։

«Թասիբով շուռնուխեցին վառեց իր տունը։ Վառեց, որ թուրքի ձեռքին չմնա։ 30 տարվա այս ազատագրված մեր հողերը չենք թողելու թուրքին, մեր ուժն էս ա պատում, մենք՝ հասարակ մարդիկս, էս ենք կարողանում անել։ Բերեցիք, հասցրիք այս աստիճանի մեր ժողովրդին, որ մարդն իր տունը հրդեհի, թքեմ ձեր երեսին։ Թուրքը երբեք չպիտի ոտքն այդ տուն դնի ու ապրի։ Այս ղեկավարությունն ինչ էլ ուզի անել, ինչքան էլ սրբապղծություն անի, երբեք չի կարող սյունյաց աշխարհը հանձնել»,- ասաց նա։

Սյունեցին նշեց, որ իշխանության դուխովն ու խաղաղությունը հասցրեց այս օրվան. «Նիկոլ, սա քեզ ամանորյա նվեր շուռնուխեցուց։ Սա ժամակավոր բան է, ես իմ քարը նորից դնելու եմ։ Հերթով վառելու ենք Նիկոլ, ու ամենամեծ հրդեհում քեզ ենք հրդեհելու։ Կերար զորքի գլուխը, ժողովուրդի գլուխը կերար, քեզ քֆուր տալը սովորեցրիր մեզ, տտներ վառելը սովորեցրիր մեզ։ Նիկոլ, քեզ էլ պիտի այս կրակի մեջ վառեին, սրա պատճառը դու ես, թքեմ ես քո նամուսին, հայի հացը կերար, հայ մոր կաթը կերար, բայց դու ապերախտ կենդանի դուրս եկար»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Շուռնուխ գյուղի 12 տան բնակիչների մինչեւ հունվարի 5-ը ժամանակ են տվել այն ազատելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ