News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին՝ հունվարի 4-ին, Հադրութ, Ջաբրայիլ ուղղություններից 9 աճյուն է հայտնաբերվել, որից 3-ը՝ քաղաքացիական անձի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Քաղաքացիական անձանց՝ 2 կնոջ եւ 1 տղամարդու մարմինները հայտնաբերվել են Հադրութ քաղաքից։

Մինչեւ այսօր հայտնաբերվել է 1184 մարմին։

Հունան Թադեւոսյանը հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Թալիշ, Մատաղից, Հադրութ եւ  Ֆիզուլի ուղղություններում։  

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ