News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը Ինտերպոլ է ուղարկել «կարմիր իրազեկում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կալանավորման մասին, հայտնում է Al Jazeera-ն:

Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Գոլամհոսեյն Էսմաիլին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնել է, որ Իրանը Ինտերպոլ հարցում է ուղարկել Թրամփի եւ եւս 47 ԱՄՆ պաշտոնատար անձանց կալանավորման մասին, որոնք դերակատարում են ունեցել անցյալ տարի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մեջ:

«Իրանը անչափ լրջորեն է վերաբերվում այն մարդկանց հետապնդելուն եւ պատժելուն, ովքեր հրաման են տվել եւ կատարել այդ հանցագործությունը»,- լրագրողներին ասել է Էսմաիլին:

Նշվում է, որ սա Թրամփին կալանավորելու մասին Իրանի արդեն երկրորդ հարցումն է:

Ավելի վաղ համանման հարցումը մերժել էր Ինտերպոլի Ֆրանսիայի բաժանմունքը, որը հայտարարել էր, որ երկրի Սահմանադրությունն արգելում է կազմակերպությանն իրականացնել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի ցանկացած միջամտություն կամ գործունեություն:

Սոլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ հրթիռային հարվածի հտեւանքով: Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի լույս 8-ի գիշերը հրթիռային հարված էր հասցրել Իրաքում երկու օբյեկտների՝ Այն էլ Ասադ բազային եւ Էրբիլի օդանավակայանին, որոնք օգտագործում էին ամերիկացի զինվորականները: Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ անպայման վրեժխնդիր կլինի Սոլեյմանիի սպանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ