News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր Amazon ընկերությունը հայտարարել է Boeing 767-300 11 օդանավեր ձեռք բերելու մասին, որ արագացնի առաքման իր հնարավորությունները, հայտնում է Reuters-ը:

Օդանավերը, որոնց թվում կա Delta Air Lines ավիաընկերության 7 օդանավ եւ WestJet Airlines-ի 4 օդանավ, 2022 թվականին միանալու են Amazon-ի բեռնատար ավիացիոն ցանցին, նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Amazon ընկերությունը հունիսին Air Transport Services Group-ի Boeing 767-300 12 օդանավ էր վարձակալել, որոնք վերասարքավորվել էին բեռնատար օդանավերի, ինչի շնորհիվ դրանց ընդհանուր պարկը 80 միավորից անցել էր:

Ընկերությունը հոկտեմբերին հայտարարել էր, որ առաքման ենթակառուցվածքի վրա իր աճած ծախսերը, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն երկար տարիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ