News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Խոշոր երկրները նախկինի պես պատասխանատվություն են կրում խաղաղության համար, «ինչն արեց Պուտինը Լեռնային Ղարաբաղում՝ կանգնեցնելով պատերազմը»: Այս մասին ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ապահովագրված չենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրավիճակի հեղեղաձեւ ապակայունացումից»,-ասել է նա, մասնավորապես, հիշատակելով Մերձդնեստրը:

Ընդ որում, Պեսկովի խոսքով, մասշտաբային պատերազմը բացառված է, քանի դեռ աշխարհում գոյություն ունի միջուկային պարիտետը: «Փառք Աստծո, պատերազմն անհնար է, քանի դեռ կա միջուկային պարիտետը: Դա կփրկի աշխարհը պատերազմից: Թեեւ սարսափելի պատերազմներ են տեղի ունենում մեր քթի տակ, դրանք առաջանում են հենց այդպես»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ