News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունիսի 10-15-ը Վրաստան կատարելիք այցի ընթացքում կհանդիպի  վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ, հաղորդում է «Պիրվելի» գործակալությունը:

Այցի ընթացքում քննարկվելու են հայ եւ վրաց եկեղեցիների փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Կայանալու է նաեւ Գարեգին Բ-ի այցը Ջավախք եւ հանդիպումը տեղի հայերի հետ:

Հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, այցի ընթացքում քննարկվելու են վիճելի եկեղեցիների հարցը, նաեւ դրվելու է Վրաստանում ՀԱԵ-ին իրավաբանական կարգավիճակ տալու հարցը: «Տվյալ փուլում ոչինչ չեմ կարող ասել վիճելի եկեղեցիների մասին: Երբ պատվիրակությունը ժամանի, կնշվեն քննարկվող հարցերը: Ինչ վերաբերում է իրավաբանական կարգավիճակին, դա պետության գերակայությունն է: Իր հերթին Վրացական պատրիարքությունը դեմ չէ, որ հայկական, կաթոլիկ, հրեական համայնքները կարգավիճակ ունենան Վրաստանում»,- ասել է վրաց միտրոպոլիտ Գերասիմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ