News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական զբոսաշրջության արդյունաբերությունը 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, 61 միլիարդ եվրո եկամուտ է կորցրել: Դա պայմանավորված է համավարակով, որի պատճառով մարտ ամսից օտարերկրյա զբոսաշրջիկների ժամանումը երկիր գրեթե ամբողջությամբ դադարեցվել էր:

Covid-19-ի համավարակն անցյալ տարի 41 տոկոսով կրճատել է զբոսաշրջության եկամուտները Ֆրանսիայում` մինչեւ 89 մլրդ եվրո: Սա շահույթի 61 միլիարդ եվրոյի կորուստ է ոլորտի համար, France 2-ի եթերում ասել է զբոսաշրջության պետքարտուղար Ժան-Բապտիստ Լեմուանը:

Ըստ Atout France պետական ​​գործակալության` ներքին տուրիզմից եկամուտները նվազել են 29 միլիարդ եվրոյով (-48 տոկոս) եւ 32 միլիարդով` արտասահմանյան զբոսաշրջությունից (-52 տոկոս), հայտնում է RFI-ն:

Սահմանների ամառային բացումը հնարավորություն տվեց ինչ-որ կերպ հարթել իրավիճակը, երբ երկիր կարողացան այցելել զբոսաշրջիկները հիմնականում  եվրոպական հարեւան երկրներից: Բացի այդ, շատ կարեւոր էր այն փաստը, որ ավելացավ նաեւ ֆրանսիացիների թիվը, ովքեր որոշեցին արձակուրդն անցկացնել տեղական հանգստավայրերում:

Չնայած նրան, որ համավարակը դեռ բուռն ընթացքի մեջ է, Ֆրանսիայի իշխանությունները 2021 թվականի համար ավելի լավատեսական կանխատեսումներ ունեն. Atout France-ը Ֆրանսիայում զբոսաշրջության ոլորտի եկամուտները 111 միլիարդ եվրոյի չափով է կանխատեսում (անցյալ տարվա համեմատ +25 տոկոս):

Հիմնական հույսը (+48 տոկոս աճ) օտարերկրյա զբոսաշրջիկների վրա է, նշվում է կանխատեսման մեջ:

Ֆրանսիան աշխարհի ամենաշատ այցելվող երկիրն է, 2019 թվականին այն 90.2 միլիոն զբոսաշրջիկ է այցելել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ