News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ԼՂ հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակում Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են որոշ հարցեր՝ կապված հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

Հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ Հայտարարության հետեւողական իրականացումն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կայունացումը՝ նշվել է, որ հանդիպման ժամանակ առաջին հերթին կքննարկվեն տարածաշրջանում խաղաղ կյանքի հարթմանն ուղղված հետագա քայլերը:

Ֆրանսիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին, որոնք նպաստում են ԼՂ հակամարտության կարգավորմանը: Շեշտադրվել է ռազմական բախումների հետեւանքով տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու կարեւորությունը, այդ թվում պրոֆիլային միջազգային կազմակերպությունների գծով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ